Գինեսի գրքի ներկայացուցչի խոսքով, 5500-ամյա կոշիկն էլ կարող է ռեկորդակիր դառնալ
Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի ներկայացուցիչ, գնահատող Կարիմ Վալերիոն 11 րոպե Տաթևի ճոպանուղով երթևեկելուց հետո լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ սկզբում շատ էր վախենում, հետո հաջողվել է այն հաղթահարել, իսկ 11 րոպեն շատ արագ է անցել, չի էլ նկատել: Նշենք, որ եղանակն այս պահին Տաթևում մառախլապատ է:
«Ամեն ինչ սահուն անցավ, տեխնիական ոչ մի խնդիր չառաջացավ»,-Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցման վերաբերյալ հավաստագիրը հանձնելուց առաջ, 5.7 կմ-անոց «Տաթևի թևեր» ճոպանուղով երթևեկի մասին կարծիք հայտնեց մասնագետը: Նա առաջին անգամ է Հայաստանում, մեր երկրին ծանոթացել է լուսանկարների միջոցով: Երևանից Տաթև հասնելու ճանապարհին ուսումնասիրել է հայկական բնաշխարհը, ասում է` տպավորված է:
Լրագրողները նրան ճանապարհին ցույց են տվել նաև Արենիի այն քարայրը, որտեղից հայտնաբերվել էր 5500-ամյա կոշիկը: Վալերիոն ասել է, որ դա էլ ռեկորդակիր կարող է դառնալ:
Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրականացումն ամբողջությամբ կավարտվի 2016 թվականին: Այս պահին 100 տոկոսվ ավարտված են ճոպանուղու աշխատանքները, մասամբ վերակառուցված է Տաթևի եկեղեցին, ծրագրում ընդգրկված է նաև Գորիսի օդանավակայանի վերագործարկումը:
Նշենք, որ ճոպանուղին աշխատելու է բոլոր եղանակներին, ժամը 9-ից-19-ը: Շրջակա գյուղերի բնակիչների համար այն անվճար է, իսկ զբոսաշրջիկների ու ոչ տեղացիների համար ճոպանուղուց օգտվելը 3 հազար դրամ է:
Նշենք, որ 5.7 կմ երկարությամբ ճոպանուղով միաժամանակ կարող է 25 մարդ տեղափոխվել, Տաթևից Հալիձոր հասնելու համար 11 րոպե է պահանջվում: Ճոպանուղու մոտ միշտ լինելու է ուղեկցորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան