Ադրբեջանի ախորժակը վերջինիս անդունդ է տանում
Վերհիշելով վերջերս Գորիսում ՀՀ նախագահի ելույթից մի հատված` «Ադրբեջանն ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտություն կրեց այդ պատերազմում, ինքը խնդրեց զինադարար (այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարից): Հետո ինքը սկսեց լաց ու կոծ դնել պատերազմի ծանր հետևանքների մասին»` «Голос Армении»-ն գրում է, որ ՀՀ նախագահը հիրավի խոսեց Ադրբեջանի ցավոտ տեղերի մասին, քանի որ Ադրբեջանի բոլոր վայ-առաջնորդները` Մութալիբովը, Էլչիբեյը, ապա Հեյդար Ալիևը Սևանում լողալու իրենց «սևեռուն մտքի» հետևանքով մեկը մյուսի հետևից հողեր հանձնեցին Լեռնային Ղարաբաղին:
Հոդվածագիրը նշում է, որ եթե Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը հետևեր մահվան շեմին իմաստնացած իր հոր հորդորներին և որոշակի զիջումների գնար, հնարավոր է` կարողանար որոշ հողեր վերադարձնել, բայց քանի որ վերջինս հավատացած է, որ ինքը «ամենա ամենա ամենա»-ն է, Ադրբեջանը հաստատուն քայլերով շարունակում է գնալ դեպի անդունդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա