Ա.Կապրիելյան. «Մանվել Սարիբեկյանի դիակի վերադարձման հարցով դրական տեղաշարժ չկա»
«Մանվել Սարիբեկյանի դիակի վերադարձման հարցով բանակցություններն ընթանում են, սակայն ցավոք ոչ մի դրական շարժ չկա»: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Բաքվում ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի սպանությանը, ասել է Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
«Ադրբեջանի իշխանությունները ուրբաթ օրը Մ.Սարիբեկյանի մահվան վկայականը փոխանցել են Կարմիր խաչ միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակին: Բաքվի գրասենյակն ուղարկել է այստեղ, այսօր թարգմանվել է: Մեր ունեցած տեղեկատվության համաձայն այսօր այդ մահվան վկայականը պետք է փոխանցվի Մ.Սարիբեկյանի ընտանիքին»,- ասել է Կապրիելյանը:
Հիշեցնենք, որ Մանվել Սարիբեկյանը, ով այս տարվա սեպտեմբերի 11-ին առևանգվել էր ադրբեջանական զորքերի կողմից, հոկտեմբերի 5-ին` համաձայն ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության, ինքնասպան է եղել: Իսկ մահվան վկայականը Կաևրմիր խաչի կազմակերպությանը փոխանցվել է 20 օր հետո: Նկատենք նաև, որ Մ.Սարիբեկյանի դին դեռևս գտնվում է Ադրբեջանում:
Նախորդող նորություններ`Արմեն Կապրիելյան. Առաջնահերթը հայ պատանդի դին հայրենիք վերադարձնելն է
Ադրբեջանը դեռ Միջազագային կարմիր խաչի կոմիտեին պարզաբանում չի տվել Սարիբեկյանի մահվան վերաբերյալ
Հայաստանը սպասում է Ադրբեջանի պաշտոնական պարզաբանմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան