Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն ուրախ է, որ գալիս է Հայաստան
Դեկտեմբերի 3-ին Երևանում (Մարզահամերգային համալիր) կկայանա համաշխարհային համբավ ունեցող իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգը: Նա Հայաստան է գալիս «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում: «Մեծ ուրախություն է մեզ համար, որ հաջողվեց ի վերջո Հայաստանում կազմակերպել կենդանի լեգենդ Պլասիդո Դոմինգոյի համերգը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:
Նա ասաց, որ երգիչը իր հայազգի ընկերներին (Շառլ Ազնավուրի հետ է շատ մտերիմ) արդեն տեղեկացրել է, որ գալու է Հայաստան ու ասել է, որ շատ ուրախ է, որ լինելու է Հայաստանում:
Պլասիդո Դոմինգոն հանդես է գալու հայտնի սոպրանո, «Գրեմի» մրցանակակիր Աննա Մարտինեսի հետ, դիրիժոր` Իսրայել Գուրսկի, նվագակցելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Համերգային ծրագիրը երկու մասից է բաղկացած լինելու` դասական (հայտնի կոմպոզիտորների օպերաներից) և նեապոլիտանական երգեր:
Թե ինչքանվ կվաճառվի Պլասիդո Դոմինգոյի համերգի տոմսերը, դեռևս պարզ չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում