Դպրոցներում մեկնարկել են աշնանային արձակուրդները
Հանրապետության հանրակրթական դպրոցներում այսօր մեկնակել են աշնանային արձակուրդները։
Այս մասին տեղեկացանք ԿԳ նախարարությունից:
Ուսումնական պլանի համաձայն 2010-2011 ուսումնական տարում աշնանային արձակուրդները դպրոցներում կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով` 3-11-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդները կտևեն հոկտեմբերի 25-ից 31-ներառյալ:
Իսկ առաջին դասարանցիների համար աշնանային արձակուրդները կտևեն հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը ներառյալ:
Կրթության պետական կառավարման և տարածքային կառավարման լիազորված մարմիններն իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սահմանված արձակուրդների ժամկետներում կարող են կատարել փոփոխություններ` նախապես համաձայնեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: