Եմենի ֆեդերացիայի հետ բանակցությունները դեռ շարունակվում են
Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, հենվելով ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքերի վրա, հայտարարել են, որ նոյեմբերի 17-ին մեր ընտրանին ստուգողական արտագնա խաղում ուժերը չափելու է Եմենի հավաքականի հետ:
Պատասխանելով մեր թղթակցի հարցին` ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը նշեց, որ տարածված տեղեկատվությունն առայժմ չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի գրավոր փաստաթուղթ գոյություն չունի: Այս պահի դրությամբ դեռ բանակցություններ են ընթանում Եմենի ֆեդերացիայի հետ: Իհարկե, բացառված չէ, որ համաձայնությունը կկայանա, սակայն հենց այսօր հնարավոր չէ 100 տոկոսանոց վստահությամբ ասել, որ մրցակցի հարցում վերջնականապես կողմնորոշվել ենք և հասել համաձայնության:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան