Միշել Ցեն-Ռուֆինեն. «Ոմանք կարող են կաշառվել, ոմանք էլ թուլություն ունեն կանանց նկատմամբ»
ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար և փոխնախագահ Միշել Ցեն-Ռուֆինենը դարձել է անգլիացի լրագրողների հերթական «զոհը»: Չիմանալով, որ զրույցը ձայնագրվում է, շվեյցարացի 51-ամյա իրավաբանը խոսել է այն մասին, թե ինչ է կատարվում միջազգային ֆուտբոլային գերատեսչությունում: Ի դեպ, ժամանակին նա հեռացել է կազմակերպությունից` ՖԻՖԱ-ի նախագահ Բլատտերին մեղադրելով ֆինանսական մեքենայությունների և կոռուպցիայի մեջ:
«Ես երբեք չէի վաճառի իմ ձայնը, բայց ՖԻՖԱ-ում կան մարդիկ, ովքեր նման բան կանեն»,- Ցեն-Ռուֆինենի խոսքերը մեջբերել է «The Times»-ը:
Գործկոմի որոշ անդամներ, նախկին գլխավոր քարտուղարի խոսքերով, պատրաստ են կաշառք վերցնել, մյուսներին գումար պետք չէ, բայց թուլություն ունեն կանանց նկատմամբ: Գործկոմի մեկ այլ անդամի Ցեն-Ռուֆինենն անվանել է որպես «ամենագլխավոր գանգստեր, որին երբևէ կարելի է գտնել երկրի վրա»:
Ավելացնենք, որ ֆուտբոլային պաշտոնյաների անունները լրագրողների կողմից միտումնավոր փոխվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են