Ֆրանսիայի իշխանությունները գնահատել են գործադուլների պատճառով երկրին հասցված վնասը
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լագարդն այսօր հայտարարել է, թե գործադուլների պատճառով երկրի պետական բյուջեին օրական հասցվում է մոտ 200-400 միլիոն եւվրո վնաս:
Այս մասին հաղորդում է Ֆրանս Պրես (AFP) գործակալությունը:
Հիշեցնենք, կենսաթոշակային բարեփոխումներին դեմ մի շարք արհմիություններ երեք շաբաթ անընդմեջ զանգվածային ցույցեր ու բողոքի ակցիաներ էին իրականացնում ողջ Ֆրանսիայում: Գործադուլների պատճառով երկրում պարալիզացվել էր տրանսպորտային համակարգը, հարյուրավոր չվերթներ հետաձգվել էին, անգործության մատնվել բազմաթիվ ուսումնական հաստատություններ:
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը հոկտեմբերի 22-ին հավանության է արժանացրել օրինագիծը: Բարեփոխումների վերջնական քվեարկությունը նախատեսված է հոկտեմբերի 27-ին: Հաստատման դեպքում, այն կներկայացվի նախագահ Նիկոլա Սարկոզիին վավերացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա