Իրանին մեղադրում են Համիդ Կարզայի աշխատակազմի ղեկավարին կաշառելու մեջ
Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի աշխատակազմի ղեկավար Ումար Դաուձան պարբերաբար գումարներ է ստանում Իրանի ղեկավարության կողմից, որն այդպիսով ցանկանում է հզորացնել իր ազդեցությունը Աֆղանստանում, միաժամանակ սեպ խրելով աֆղանական իշխանությունների ու արեւմտյան տերությունների միջեւ:
Այս մասին գրում է հեղինակավոր «The New York Times» պարբերականը:
Թերթը հղում է անում բարձրաստիճան աֆղան չինովնիկի վկայություններին, ով տեսել է, թե ինչպես Աֆղանստանում Իրանի դեսպանը Դաուձայի հետ իր հերթական հանդիպման ժամանակ վերջինիս փոխանցել է եվրոներով լեցուն մի փաթեթ: Թերթի գնահատմամբ, խոսքը գնում է Իրանի կողմից Կարզայի աշխատակազմի ղեկավարին փոխանցած մոտ 1 մլրդ դոլարի մասին:
Ըստ տեղեկատվության, ստացված գումարները իբր գնում են հատուկ հիմնադրամ, որտեղից Կարզայն ու իր աշխատակազմի ղեկավարը գումարներ են հատկացնում տարաբնույթ չինովնիկների, տեղի ցեղախմբերի ղեկավարներին, ինչպես նաեւ «Թալիբան» շարժման որոշ ներկայացուցիչներին, Աֆղանստանի իշխող վարչակազմին վերջիններիս հավատարմությունը ապահովելու նպատակով: