Մեկնարկեց «IX ազգային «Մարդու առողջությունը» գիտաբժշկական կոնգրեսը
Այսօր Առողջապահության նախարարության Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «IX ազգային «Մարդու առողջությունը» գիտաբժշկական կոնգրեսը:
Այն այս տարի անցնում է «Հայաստան-Ռուսաստան` բժշկությունն առանց սահմանների: Նոր հորիզոններ» խորագրի ներքո:
Գիտաբժշկական կոնգրեսին մասնակցում էին մի շարք հայտի մասնագետներ, նաև նրանք, ովքեր իրենց գործունեության մեջ մեծ հաջողությունների են հասել Ռուսաստանում ու համարվում են այդ երկրի բժշկության ոլորտի առաջատար մասնագետներ:
Կենգրեսին ներկա առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը նկատեց, որ Հայաստանը և Ռուսաստանը բազմամյա և սերտ կապեր ունեն, այդ թվում բժշկության և առողջապահության բնագավառում: «Կարելի է ասել, որ դեռևս մի քանի տասնամյակ առաջ մեր երկրներն ունեին մեկ ընդհանուր, հզոր և բավականին արդյունավետ առողջապահության համակարգ: Գրեթե բոլոր հասուն ու փորձառու բժշկական կադրերը ուսանել են նույն ծրագրերով և բարձրացրել իրենց գիտակիրառական մակարդակը նույն գիտաբժշկական կենտրոններում: Կարելի է ասել, որ մեզ բոլորիս միավորում է նույն հզոր և տարիների ընթացքում ստուգված բժշկական դպրոցը»,-ասաց փոխնախարարը:
Ա. Ղուկասյանը հույս հայտնեց նաև, որ մասնագետների աշխատանքը և փորձի փոխանակումը կոնգրեսի ընթացքում կօգնի բոլորին ծանոթանալ հիվանդների բուժման և հիվանդությունների կանխարգելման նոր մոտեցումներին և դրանք հնարավորինս կիրառել գործնականում:
Նշենք, որ կոնգրեսի ընթացքում Ռուսաստանից ժամանակ հայ մասնագետները ներկայացրին բժշկության արդիական թեմաներով զեկույցներ և բուժական մոտեցումները` ամենատարածված հիվանդությունների բուժման վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան