Երևանում մեկնարկում են մշակութային կապերի ամրապնդմանը, ապահովմանը միտված միջոցառումներ
Այսօր Երևանում միաժամանակ բացվում է երկու կարևոր միջոցառում` միտված ԱՊՀ, Բալթյան երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչների միջև համագործակցության ապահովմանը` «Ներկայի վերականգնում» դրամատուրգիական ընթերցումների միջազգային առաջին բաց փառատոնը և ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների ու հրատարակիչների 4-րդ համաժողովը:
Փառատոնին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի առաջատար դրամատուրգներ, բեմադրիչներ, թատերական գործիչներ (35 հոգի): Այն անցկացվելու է հեղինային ընթերցումների ձևաչափով: Միջոցառման մեկնարկը տրվելու է փառատոնի ժողովածուի շնորհանդեսով, որտեղ ներկայացված է լինելու փառատոնի ընթացքում ընթերցվող պիեսները, հեղինակների ինքնակենսագրականները, արդի թատրոնի, դրամատուրգիայի վերաբերյալ հոդվածներ: Փառատոնի շրջանակներում դրամատուրգները, սցենարիստները հանդիպելու են բուհերի թատերական բաժիններում սովորող ուսանողների հետ, անցկացվելու է վարպետության դասեր, սեմինարներ, որոնց ընթացքում պետք է քննարկվի ու մշակվի բեմադրական նոր նախագծեր, գտնվի համագործակցության եզրեր: Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը:
Համաժողովն անցկացվում է «Թարգմանչական գրականության ֆինանսավորման ու առաջխաղացման լծակները» խորագրով: Համաժողովին մասնակցում են 130 պատվիրակ 20 երկրից: Մեկնարկը տրվելու է Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում միջազգային գրքի ցուցահանդեսով:
Համաժողովի ընթացքում տեղի են ունենալու կլոր սեղաններ, քննարկումներ` «Միջազգային թարգմանական նախագծերի ֆինանսավորման համակարգի ստեղծում», «Թարգմանիչների կայքը որպես գրական վիրտուալ գործակալ և հեղինակային իրավունքի խնդիրները համացանցում», «Գովազդի զարգացման ուղիները ու թարգմանական գրականության տարածումը ԶԼՄ-ներով» թեմաներով:
Համաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին