Մեկնարկում է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 10-րդ փառատոնը
Այսօր մեկնարկում է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 10-րդ փառատոնը, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 31-ը:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ա. Իսահակյանի անվան գրադարանի տնօրենի օգնական Հասմիկ Տոնոյանը: Նա նշեց, որ այս տարի փառատոնը նվիրված է Ավետիք Իսահակյանի ծննդյան 135 ամյակին:
Նրա խոսքով, այս տարի փառատոնին մասնակցում է 31 թատերախումբ` Իրանից, Լեռնային Ղարաբաղից, Ջավախքից, Երևանից և հանրապետության տարբեր մարզերից: Փառատոնի ընթացքում ներկայացվելու է 28 ներկայացում:
«Փառատոնի նպատակն է աջակցել թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձևավորմանը, համախմբել և համակարգել գործող մանկապատանեկան թատերախմբերը, աջակցել նորերի ստեղծմանն ու կայացմանը»,-ասաց Հ. Տոնոյանը:
Ներկայացումները ցուցադրվելու են «Մետրո» թատրոնում, Համազգային պետական թատրոնում, Ա. Շիրակացու անվան ճեմարանի դահլիճում, Երևանի մանկական գեղագիտական ազգային կենտրոնում: Ներկայացումների տոմսերը դպրոցներում անվճար բաժանվելու են աշակերտներին:
Հասմիկ Տոնոյանը հիշեցրեց, որ փառատոնի նախընտրական փուլն անցկացվել է ապրիլ –հունիս ամիսներին, որի ընթացքում ներկայացված 43 ներկայացումից ընտրվել է 31-ը:
Նշենք, անցած 10-ը տարիների ընթացքում փառատոնին մասնակցել են ավելի քան 100 թատերախմբեր` 225 ներկայացումներով:
Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մաշկույթի նախարարությունը, Ա. Իսկահակյանի գրադարանը, «Նախաբեմ» կրթամշակության միությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները