Մոհամմադ Ռեզա Ռահիմի. Անհրաշետ է արագացնել Իրանին և Հայաստանին կապող երկաթգծի անցկացումը
«Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ էլ եղել են բարեկամական: Իրանը պատրաստ է տնտեսության և առևտրի ոլորտում Հայաստանի հետ ունեցած իր լավ հարաբերությունները հարևան և բարեկամ երկրի հետ զարգացնել նաև քաղաքական հարաբերությունների մակարդակում, հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար ոչ մի խոչնդոտ գոյություն չունի»,- իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Թեհրանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Ռահիմին:
«Անհրաշետ է արագացնել Իրանին և Հայաստանին կապող երկաթգծի անցկացումը, որը երկու երկների զարգացաման համար մեծ հնարավորություններ կնձեռի»,-հավելել է նա:
Իրանի նախագահի առաջին տեղակալը նշել է, որ Իրանն ու Հայաստանը կարող են հաջողությամբ համագործակցել նաև առողջապահության և գիտատեխնիկական ոլորտում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ երկու երկրները մեծ հնարավություններ ունեն զարգացնելու իրենց հարաբերությունները, որոնք բխում են երկու երկրների ազգային շահերից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա