Ադրբեջանում կրկին զինվորական մեքենա է վթարվել. մեծ թվով զինծառայողներ վնասվածքներ են ստացել
Ադրբեջանում զինվորական մեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետևանով ինը զինծառայողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին, Սամուխի շրջանում:
Այս մասին տեղեկացնում է «1նյուզ.ազ» լրատվական կայքը:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջադեպի մեղավորը՝ զինվորական մեքենայի վարորդն է եղել, իսկ վթարի ենթարկված մեքենայում ժամկետային զինծառայություն անցնող զինվորներ են եղել:
Նշյալ միջադեպի առնչությամբ զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել: