Ադրբեջանն ի վիճակի չէ համաձայնել որեւէ կառուցողական լուծման
Հանրապետական Համլետ Հարությունյանն անդրադառնալով Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ առաջիկա հանդիպմանը` «Առավոտ»-ին ասել է, որ դրանից արտակարգ ոչինչ չի ակնկալում, որովհետեւ «Ալիեւի վերջին ելույթները ցույց են տալիս, որ այդ մարդը ռեալությունից կտրված անձնավորություն է եւ ուղղակի ֆանտազիաների աշխարհում է ապրում, իսկ քաղաքական գործիչներն այդ պատճառով չեն կարողանում լուրջ որոշումներ կայացնել: Այդ հակահայկական հիստերիան, որ այսօր կա Ադրբեջանում եւ պետական քաղաքականության մակարդակի է, հույս չի տալիս մտածելու, որ որեւէ կառուցողական առաջարկի այդ երկիրը կարող է գնալ կամ կարող է համաձայնել որեւէ կառուցողական լուծման»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա