«ԱրմենՏել». «Զանգող համարի ներկայացման արգելում»` 1000 դրամով
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բջջային կապի հետվճարային համակարգի բաժանորդների համար «Զանգող համարի ներկայացման արգելում» ծառայության սակագնի նվազեցման մասին: 2010թ-ի նոյեմբերի 1-ից ծառայության ակտիվացման արժեքը կկազմի 1000 դրամ նախկին 2000 դրամի փոխարեն: Գումարը գանձվում է միայն ծառայության միացման համար: Ամսեկան բաժանորդային վարձ նախատեսված չէ:
«Կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է սակագների իջեցման իր քաքականությունը, որը վերաբերում է նաև լրացուցիչ ծառայություններին: Վստահ եմ, որ գնագոյացման հավասարակշռված մոտեցման ռազմավարությունը թույլ կտա մեզ պահպանել առաջատարի դիրքերը և համապատասխանելերկրի հեռահաղորդակցության շուկայի ժամանակակից պահանջներին»,-նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Զանգող համարի ներկայացման արգելում» ծառայությունը թույլ է տալիս փակել զանգող բաժանորդի հեռախոսահամարը: Ծառայության և դրա ակտիվացման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում: