Ք. ա 4-րդ հազարամյակում ապրած մարդու ամբողջ գենետիկ կոդը բացելու համար հարկավոր է 60 հազար եվրո
ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արենի 1-ին քարայրի արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Արենի 1-ին քարայրում այս տարի իրականացված պեղումների արդյունքները: Նա նշեց, որ այս տարի պեղվել են քարայրում հայտնաբերված անօթները, որտեղ մարդիկ են թաղված:
«Մի շարք անօթներում մենք հայտնաբերել են մարդկային լավ պահպանված մնացորդներ»,- ասաց նա:
Նրա խոսքով, կան այնպիսի անօթներ, որտեղ երեք կամ ավելի մարդ է թաղված: «Հայտնաբերված անօթներում երեխաները թաղված են ամբողջությամբ, իսկ մեծահասակների դիակները մասնատված են»,- ներկայացրեց նա:
Բորիս Գասպարյանի խոսքով, այդ անօթներից մեկում զամբյուղի մեջ հայտնաբերվել է երեխայի գանգամաշկը` մազերով: «Այս գտածոն մեզ հնարավորություն կտա բացել Ք. ա 4-րդ հազարամյակում ապրած մարդու ամբողջ գենետիկ կոդը: Այդպիսի բան աշխարհում արվել է մեկ անգամ Իռլանդիայի համար` ճահճից հայտնաբերված 6 հազար տարեկան մարդու դիակի լավ պահպանվածությունը թույլ է տվել բացել ողջ գենետիկ կոդը»,- ասաց մասնագետը:
Նրա խոսքով, ողջ գենետիկ կոդը բացելու համար լաբորատորիաները պահանջում են 60 հազար եվրո: «Նա նշեց, որ ողջ գենետիկ կոդը բացելը թանկ է, քանի որ դա իրականցվում է ոչ թե մեկ, այլ մի քանի լաբորատորիաներում: Իհարկե այդպիսի մեծ գումար հնագետների համար գտնելը շատ դժվար է: Այժմ մենք ազգովի պետք է որոշենք, եթե ցանկանում ենք դա ունենալ, ապա պետք է վճարենք»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան