Բժշկականի ռեկտորը մեծ ախորժակ ունի
«Հրապարակ»-ի տեղեկություններով`վերջին շրջանում խիստ լարված են առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի հարաբերությունները: Պատահական չէ, որ բժշկականի 90-ամյակին նվիրված միջոցառումներից ոչ մեկին նախարարը ներկա չի գտնվել: «Մեր աղբյուրները նշում են, որ ռեկտորի և նախարարի հարաբերությունները խիստ լարվել են Քյալյանի պատճառով՝ նա աջ ու ձախ հայտարարում է, որ նախարարական նկրտումներ ունի: Տիկին ռեկտորը նաև անզուսպ ախորժակ ունի՝ փորձում է սեփականաշնորհել ու տիրանալ բժշկականի շրջակայքում գտնվող հաստատություններին, ինչը նրան հաջողվում է որպես փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հովանավորյալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա