Շարմազանով. «Ալիևի հոխորտանքները կոպեկ չարժեն»
«Կապիտալ»-ին տված հարցազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, խոսելով հոկտեմբերի 27-ին Աստրախան քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, սպասվելիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև եռակողմ հանդիպման մասին` մասնավորապես նշել է. «Հուսով եմ՝ գոնե այս անգամ ադրբեջանական կողմը բանակցություններից չի փախչի և դիվերսիա չի կազմակերպի։ Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա այն պայմանավորված է նրանով, որ բանակցությունները շարունակվում են, իսկ այդ բանակցություններում մեծ է Ռուսաստանի՝ որպես համանախագահող երկրի դերը։ Կարևորն այն է, որ ի տարբերություն բազմաթիվ հակամարտությունների՝ ղարաբաղյան հակամարտությունում համանախագահ երկրների կարծիքները հիմնականում համընկնում են։ ...Սա (հանդիպումը) հերթական անգամ ցույց է տալիս այն, որ Ալիևից որևէ բան կախված չէ, որ նրա հոխորտանքները կոպեկ չարժեն, քանի որ նա դրանցից հետո գալիս է բանակցելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա