Լևոն Արոնյանն աշխարհի 2-րդ շախմատիստն է
Լևոն Արոնյանը այսօր իր ընթացիկ վարկանիշով շրջանցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին և այժմ աշխարհի ուժեղագույն շախմատիստների շարքում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Անանդը և Մագնուս Կառլսենն այս օրերին շարունակում են իրենց ելույթը Չինաստանի Նանկին քաղաքում անցկացվող մրցաշարում, և նրանց վարկանիշները դեռ կարող են փոփոխվել: Իսկ ՖԻԴԵ-ն իր պաշտոնական (ոչ ընթացիկ) վարկանիշային ցուցակը կհրապարակի նոյեմբերի 1-ին:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ընթացիկ վարկանիշները 2010 թ. հոկտեմբերի 26-ի դրությամբ
1. Մագնուս Կառլսեն 2811,5
2. Լևոն Արոնյան 2801,4
3. Վիշվանաթան Անանդ 2801,0
4. Վլադիմիր Կրամնիկ 2790,6
5. Վեսելին Տոպալով 2772,4
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են