Թուրքական մամուլ. «Հայաստանին իրար հետևից զիջումներ են արվում»
Թուրքական մամուլը շարունակում է ընդդիմանալ Թուրքիայի տարածքում ամերիկյան հակահրթիռային համակարգի տեղակայման նախագծին: Նշվում է, որ դա հակասում է Թուրքիայի ազգային ու պետական շահերին: Ըստ թուրքական «Յենի մեսաժ» լրատվական կայքի` դա մի գործընթացի շարունակությունն է, որը միտված է Թուրքիայի դարձնել հլու կամակատար` ճնշման զանազան լծակներով կառավարվող:
«ՆԱՏՕ-ի անվան տակ Թուրքիայի ամերիկյան հսկողության տակ գտնվելիք հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը ժամանակի հարց է»,- գրում է «Yeni Mesaj»-ը ու ընդգծում, որ Թուրքիային ստիպում են Հայաստանին, Հունաստանին իրար հետևից զիջումներ անել:
Կոչ է արվում ընդվզել և թույլ չտալ Թուրքիայի տարածքների օգտագործումը նման նպատակներով: