Հասարակություն 10:13 26/10/2010

«Դպրոցական սնունդ». Սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ լրացուցիչ բեռ ծնողների համար

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Տավուշի ու Գեղարքունիքի մարզերի մի քանի դպրոցներում հոկտեմբերի 1-ից մեկնարկած «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականցման վերաբերյալ արդեն բողոքներ կան: Պարզվում է` սոցիալական բեռի թեթևացմանն ուղղված այս ծրագրի շրջանակում դպրոցում կերակուր պատրաստելու համար կամ ծնողից են սնունդ պահանջում կամ էլ շաբաթական կտրվածքով երեխաներից փող են ուզում` 500 դրամ:

Օրերս խմբագրություն զանգեց Սևան քաղաքի մի բնակչուհի, նրա երեք երեխաները սովորում են Սևանի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Հոկտեմբերի 1-ից այդ ու քաղաքի ևս մի քանի դպրոցում մեկնարկել է ծրագիրը: Դպրոցում դրա իրականացմանը հենց սկզբից ընդդիմացող ծնողներից, ըստ անուն-ազգանունը բացահայտել չցանկացած ծնողի պատմածի, նախ սպասք են ուզել, թավաներ, դանակ-պատառաքաղ, կաթսաներ, հիմա էլ` հնդկաձավար, մակարոն, կարտոֆիլ ու այլ բանջարեղեներ` կերակուր պատրաստելու համար:

Գանք սկզբից. դժգոհելու համար, ինչպես պարզվեց, այդ դպրոցում շատ բան կա: «Դպրոցում ջուր չկա, երեխաները ոչ ուտելուց առաջ են լվացվում, ոչ էլ հետո: Երկրորդ` աշխատողներից ոչ մեկը սանիտարական զննում չի անցել, խոհանոցում էլ ջուր չկա: Եվ երրորդ, եթե ծրագիրը հաստատել են, ինչո՞ւ են մեզանից ուտելիք ուզում: Ասում են, գումար հավաքեք, կարտոշկա առեք, մակարոնեղեն, գրեչկա, մի խոսքով, ինչ կկարողանաք, առեք, բերեք, որ ձեր երեխաների համար ճաշ պատրաստենք»,-դժգոհություններն ու մտահոգությունները ներկայացրեց մեր զրուցակիցը, նշելով, որ պահանջը երեխաներին ներկայացնում են ուսուցիչները, նրանց էլ` տնօրեն Լիլյա Սարգսյանը:

«Խնդրում ենք, հավաքեք, գումարը բերեք, որ ավելորդ խոսակցություններ չլինեն»,-սա ուսուցիչների խնդրանքն է երեխաներին, ովքեր անընդհատ իրենց «խաթրից» են խոսում: «Ծնողը ունենա էդ ուտելիքը, կպատրաստի, երեխան կգա տանը կուտի այդ նույն ուտելիքը: Ինչո՞ւ պետք է այդ ուտելիքը բերի դպրոց, որ անմխիթար պայմաններում պատրաստեն: Ամեն օր գնում ենք դպրոց ու բարկացած վերադառնում»,-ասաց նա:

ԿԳՆ արտաուսումնական դաստիարակության բաժնի պետ Անդրանիկ Հովհաննիսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, որտեղից իրեն բացատրել են, որ 3-4 անուն սնունդ ապահովում է ՄԱԿ-ը, մնացածը, որպեսզի սննդակարգը հագեցած լինի, նախատեսվում է կտրամադրվի երեխաների կողմից: ՄԱԿ-ում տեղյակ են, որ շատ քիչ դպրոցներում մեկ երեխայի համար ամսական 500 դրամ են վերցնում ծնողից:

ԿԳՆ աշխատակցի խոսքով, մինչ ծրագրի մեկնարկը ուսումնասիրություններ են արվել, ջրի խնդիրն է դիտարկվել, նա նաև կարծիք հայտնեց ու բայց չպնդեց, որ կերակուր պատրաստող աշխատակիցները սանիտարական զննում անցել են: «Եթե ծնողը չի ցանկանում, թող երեխան չմասնակցի ծրագրին»,-առաջարկեց Ա. Հովհաննիսյանը: Ըստ նրա, ծրագրի իրականացմանը նախարարության աշխատակիցները հետևում են, ԿԳՆ-ն պատրաստվում է նույնիսկ հուշագիր ստորագրել` ծրագրի կատարման համար իրավական հիմք ապահովելու համար: Ա. Հովհաննիսյանը խոստացավ, որ ջրի ու գումար հավաքելու խնդրին ծանոթանալու համար նշված դպրոց ԿԳ ներկայացուցիչներ կմեկնեն: Խոստացավ նաև արդյունքների մասին տեղյակ պահել խմբագրությանը:

Դպրոցական երեք երեխաների մայրը նաև բողոքում է, որ դպրոցը «առևտրի կենտրոն» են դարձրել: Ամեն անգամ միջոցառումների տոմսեր են վաճառում ու երեխաներին ստիպում գնել: Այս պահին էլ կրկեսային համարի տոմսեր են վաճառում, երկու հոգու համար` 1000 դրամ: Ներկայացումը նախատեսված է հոկտեմբերի 29-ին:

«Մեր մարզում գործազրկությունը ահավոր մակարդակի վրա է: Մարդիկ կային, ասել են, որ ի վիճակի չենք տոմս գնել: Ասում են, եթե միջոցառմանը չես ուզում գալ, գումարը տուր, դու մի արի: Ամեն ինչը ստիպողաբար է արվում»,-իրավիճակն այսպես ներկայացնում է Սևանի բնակչուհին, ապա ավելացնում, որ այս ուսումնական տարվա մեկնարկից հետո մի քանի անգամ գումար են հավաքել` դպրոցի համար հոսանքալար, փական, կավիճ, հատակը փայլացնող նյութ, A4 ֆորմատի թուղթ առնելու համար: Հիմա էլ մի դասասենյակի վերանորոգման համար յուրաքանչյուր աշակերտից 5 հազար դրամ են պահանջում:

«Կավիճի փող հավաքե՞լ… հնարավոր չէ: Եթե որևէ դպրոցի անուն տաք, որ կավիճի փող են հավաքել...»,-ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի այս արձագանքը թողեցինք կիսատ` ընդգծելով. «Սևան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոց»:

«Դե ուրեմն զանգեք այնտեղի վարչություն»,-տոնը փոխեց ու դիրքերը զիջեց վրդովված պետը: Ինչ վերաբերում է դասասենյակի վերանորոգման համար պահանջվող գումարին, Ն. Հովհանիսյանի կարծիքով, խոսքը կամավոր սկզբունքով դրամահավաքության է վերաբերում: «Կարողանում են տան, չեն կարողանում, թող չտան»,-իրավիճակը, ըստ իր պակերացրածի, ներկայացրեց վարչության պետը, իսկ երբ նկատեցինք, թե կամավոր սկզբունքից դժվար թե ծնողը բողոքեր ու խմբագրություն զանգահարեր, Հովհաննիսյանն այս անգամ էլ խորհուրդ տվեց ծնողին խնդիրը ներքին կարգով տնօրենի հետ լուծել:

Ի դեպ, նպաստառուների ցուցակում ընդգրկված այս ընտանիքի երկու երեխան տարրական դասարանի սաներ են` 2-րդ և չորրորդ դասարան: Նրանք ինչ-որ մեկից լսել են, որ եթե նպաստառու ընտանիքի 3 երեխաներ աշակերտ են, ապա մեկի գրքերն անվճարեն: Երբ նկատեցինք, թե ԿԳ նախարարը հայտարարել է, որ տարրական դպրոցներում բոլոր դասագրքերը անվճար են տրամադրվելու, կինն արձագանքեց, որ երկու գրքի համար վճարել են: Ն. Հովհաննիսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ բացառությամբ երկու գրքի, որոնց համար պետք է վճարել` երգ-երաժշտության ու օտար լեզվի: «Մենք լրացուցիչ տեղակացրել ենք այդ մասին»,-ասաց վարչության պետը: Նշենք, որ ծնողի խոսքով, իրենք հենց այդ դասագրքերի համար են վճարել:

ԿԳՆ պաշտոնական կայքէջում «Դպրոցական սնունդ» ծրագրի վերաբերյալ տեղեկատվության համաձայն, ծրագիրը ֆինանսավորվում է ՌԴ կողմից, հավակնում է դառնալ պետական: Մշակվելու է դպրոցական սննդի ազգային ռազմավարություն, որը կյանքի կկոչվի 2013 թվականից և միտված կլինի ՀՀ առնվազն տարրական դասարանների բոլոր աշակերտներին համապատասխան դպրոցական սննդով մատակարարմանը:

Ըստ այդ տեղեկատվության, 8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ դպրոցական սնունդ եռամյա ծրագրի նպատակն է բարելավել դպրոցականների սնուցման վիճակը` նպաստելով տարրական դասարանի դպրոցականներ ունեցող ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանը։ Ծրագրի շրջանակում ընդգրկված 1-4-րդ դասարանցիներին օրական մեկ անգամ կտրվի տաք կերակուր։ Նախնական փուլում ծրագրից կօգտվի Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դպրոցների շուրջ 12.500 աշակերտ: Հետագայում նախատեսվում է ընդգրկել նաև Լոռու, Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի դպրոցները։ Հիմնական փուլում ծրագրից կօգտվի արդեն շուրջ 50.000 դպրոցական։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:59
Ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս քան օրհներգին. Նիկոլ Փաշինյան
«Որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս և ուշադրություն...
Աղբյուր` Panorama.am
11:35
Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Քաղաքագետ
«Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը...
Աղբյուր` Panorama.am
11:29
Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է 24 մլն դրամի գողը. Նա կալանավորվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված...
Աղբյուր` Panorama.am
11:23
Նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը. Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ
«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ մենք պետք է որոշում ընդունենք Արթուր Պողոսյանին Քննչական կոմիտեի նախագահ և Էդուրադ...
Աղբյուր` Panorama.am
11:15
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է Շարմազանովին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառմանը։ Պատասխանը նա...
Աղբյուր` Panorama.am
11:00
Այդպես էլ պարզ չէ՝ ինչ չափորոշիչներին չեն համապատասխանել Հայաստանի ուժեղագույն ըմբշամարտիկները
Երևանում նոյեմբերի 20-22-ն անցկացվել է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը։ ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8...
Աղբյուր` Panorama.am
10:44
Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է...
Աղբյուր` Panorama.am
10:16
Christie's-ն աճուրդում կներկայացնի դինոզավրերի կմախքներ
Christie's աճուրդի տունը աճուրդ կանցկացնի՝ նվիրված բացառապես երեք դինոզավրերի կմախքներին։ kulturomania.ru-ն գրում է, որ աճուրդը կկայանա...
Աղբյուր` Panorama.am
10:11
Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի ու ԱՄՆ դեսպանները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը նոյեմբերի 27-ին դեսպանությունում հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ ԴԵսպանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:50
Իտալիայում անցկացվող աշխարհի առաջնությունում շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը խնդիրների լուծման մրցույթում հաղթող է ճանաչվել
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում 2024 թվականի շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացվեց խնդիրների լուծման...
Աղբյուր` Panorama.am
09:45
Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պարզվում է, որ կառավարությունը ներքին կարգով ձգում է...
Աղբյուր` Panorama.am
09:30
Հարավային Կորեայի մայրաքաղաքում եղանակը ռեկորդ է սահմանել
Հարավային Կորեայի մայրաաղաք Սեուլում եղանակը ռեկորդ է սահմանել։ Նոյեմբերը դարձել է ամենաձյունառատը վերջին 100 տարվա ընթացքում։ Միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:25
Շերը ցանկանում է ավարտել երաժշտական կարիերան
Ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը՝ Շերիլին Սարգիսյանը, որոշել է ավելի քան 60 տարվա բեմական գործունեությունից հետո ավարտել երաժշտական կարիերան։...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հազարավոր լիբանանցիներ վերադառնում են իրենց տները Իսրայելի և Հեզբոլլահի միջև հրադադարի հաստատումից հետո
Հազարավոր լիբանանցիներ, որոնք տեղահանվել էին Իսրայելի և Հեզբոլլահի զինյալների միջև պատերազմի պատճառով,  չորեքշաբթի՝ հրադադարի հաստատումից...
Աղբյուր` Panorama.am
09:17
Սիրիացի հակակառավարական ուժերի գրոհայինները խոշոր հարձակում են սկսել Հալեպի մոտակայքում
Սիրիայում զինված խմբավորումները Հալեպ նահանգի արևմտյան գյուղական շրջաններում հարձակում են սկսել կառավարական զորքերի դեմ։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
09:11
Երևանում շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ
Նոյեմբերի 27-ին, ժամը 17:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 28-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 28-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.27 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:58
ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը
ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրու քաղաքապետի՝ ՔՊ-ի կողմից չեղարկված թեկնածու, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը թեև...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքին արդեն մեկ շաբաթից ավելի դիմադրող Հովիկ Աղազարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են
«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի կաբինետի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիմա երևի արդեն ափսոսում է, որ...
Աղբյուր` Panorama.am
08:49
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանից պատճառաբանում էին, թե Վրաստանն արգելում է ավտոմեքենաների ներկրումը, քանի որ դրանք...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ՝ Էլինար Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը վաճառել է...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում լուրեր են...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ Նախարար նշանակվելուց ուղիղ մեկ շաբաթ անց Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
08:37
«Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում այս օրերին բուռն քննարկում են ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մի քանի ճանապարհներ փակ են, դժվարանցանելի
Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սևանի ՃՈ հենակետից դեպի Դիլիջանի թունել ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}