ՀՀ գլխավոր դատախազը թուրք պատվիրակին հորդորել է ձեռքսեղմումի հետ ներողություն խնդրել
«Առավոտն» անդրադարձել է նախորդ շաբաթ Երևանում կայացած դատախազների միջազգային հավաքին և գրել. «Մեր ունեցած տեղեկություններով՝ Թուրքիայի պատվիրակները մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի կազմակերպած պաշտոնական ընթրիքին, որտեղ տեղի է ունեցել ոչ պակաս հետաքրքիր ոչ պաշտոնական խոսակցություն՝ գրավելով շատ ու շատ այլ պատվիրակների ուշադրությունը: Մասնավորապես՝ թուրք պատվիրակը ՀՀ գլխավոր դատախազի հետ զրույցում կարևորել է ժողովուրդների բարեկամությունը և առաջարկել համատեղ քայլել առաջ և նայել դեպի ապագան՝ անցյալով ապրելու փոխարեն: Գլխավոր դատախազը համաձայնել է նայել ապագային՝ արձանագրելով, որ դրա համար նախ պետք է ձեռք մեկնել, իսկ երբ թուրք պատվիրակն ուրախությամբ մեկնել է ձեռքը, Ա. Հովսեփյանը հավելել է, որ ձեռք մեկնելուն զուգահեռ՝ պետք է նաև ներողություն խնդրել անցյալի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա