Հ. Պողոսյան. ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների համաժողովը կայացած է
«ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը պետք է խթան հանդիսանա ու հնարավորություն ընձեռի առանձին մշակութային տարածքից գնալ դեպի ընդհանուր մշակութային տարածք: Մենք այդ ուղղությամբ քայլեր արդեն ձեռնարկել ենք և դրա ապացույցն է արդեն երեք անգամ Երևանում անցկացված ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների համաժողովները»,- համաժողովի բացման ժամանակ իր խոսքում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա ասաց, որ համաժողովի ընթացքում քննարկելու են հենց այն գործընթացները, որոնք պետք է նպաստեն ընդհանուր մշակութային տարածքի ձևավորմանը:
Հիշեցնենք, որ «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով համաժողովը մեկնարկել էր հոկտեմբերի 25-ին: Հայաստան են ժամանել 22 երկրների 130 պատվիրակ: Այսօրվանից սկսվելու են երկօրյա կլոր սեղանների աշխատանքները` «Միջազգային թարգմանական նախագծերի ֆինանսավորման համակարգի ստեղծումը», «Թարգմանիչների (www.twunion.org) կայքը որպես գրական վիրտուալ գործակալ և հեղինակային իրավունքի խնդիրները համացանցում», «Գովազդի զարգացման ուղիներն ու թարգմանական գրականության տարածումը ԶԼՄ-ներով» թեմատիկ քննարկումները: Կլոր սեղանների մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի նաև «Գրքի աջակցության մասին դեկլարացիան», որը ստորագրվել է ԱՊՀ մի շարք երկրների կողմից ի նպաստ գրքի տարածմանն ու ընթերցանության խթանմանը: Համաժողովի շրջանակներում ՀՀ բուհերի ուսանողների համար կկազմակերպվեն հանդիպումներ գրողների, թարգմանիչների, լրագրողների, առաջատար հեռուստաընկերությունների ու հաղորդաշարերի հեղինակների հետ, կանցկացվեն վարպետության դասեր:
Հ. Պողոսյանը նաև ասաց, որ համաժողովը կայացած է, ինչի մասին են վկայում այն, որ համաժողովն արդն ունի իր կայքը, ԱՊՀ երկրների թարգամանիչները ձևավորել են իրենց միությունը:
Համաժողովի բացմանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը: Նախագահը օրինաչափ է համարել, որ թարգմանիչների և հրատարակիչների համաժողովն անցկացվում է Հայաստանում, որտեղ ձևավորված են հնագույն թարգմանական ավանդույթներ, նշվում է Թարգմանչած օրը, 2012 թվականին նշվելու է Հայկական տպագրության ստեղծման 500-ամյակը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման համաձայն` 2012 թվականին Երևանը հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք: Նախագահն իր ուղերձում նաև նշել է, որ համաժողովն ապացուցել է ոչ միայն իր կենսունակությունը, այլ նաև խթան ու ազդակ է հանդիսացել ԱՊՀ, Բալթյան երկրների թարգամանիչների, հրատարակիչների միջև համագործակցության ապահովմանը, կապերի ամրապնդմանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն իր խոսքում ասաց, որ արդեն 4 անգամ համաժողովի անցկացումը Հայաստանում վկայում է այն մասին, որ կազմակերպիչները կարևորում է այն դերը, որը մեր Հանրապետությունն ունի թարգմանաչական գործի զարգացման գործընթացում: «Գլոբալիզացիայի գործընթացներում ներգրավվածության հետ հանդերձ ժամանակակից աշխարհում ազգային արմատների, լեզվի, ավանդույթների պահպանումը ազգի կարևոր խնդիներից մեկն է, քանի որ մեկը առանց մյուսի հնարավոր չէ: Եվ այս համատեքստում դժվար է թերագնահատել թարգմանիչների դերը, քանի որ միայն մշակույթ ու լեզու իմանալով է հնարավոր ճանաչել աշխարհը»,- ասաց նա:
Համաժողովն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, աջակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի: Համաժողովի ծրագիրն իրականացնում են «ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչներ» հասարակական կազմակերպությունն ու Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը: Աջակցություն է ցուցաբերում նաև Viva Cell ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին