Հայաստանում քաղաքական կուսակցություն կա, որն ավելի հին է, քան Ադրբեջանը
«Հայկական ժամանակը» մեջբերել է Ալիևի վերջերս հնչեցրած արտահայտությունը, թե Հայաստանի Հանրապետությունը բնիկ ադրբեջանական հող է: Այնուհետև շատ մանրամասն, կոնկրետ փաստերի և իրողությունների վրա հիմնվելով` թերթը պատմական անդրադարձի ոճով գրում է իրականությունը ներկայումս Ադրբեջան կոչվող պետության ընդամենը 92 տարվա պատմության մասին:
«Եթե մրցանակներ շներհվեին պատմության եւ միջազգային իրավունքի նենգափոխման փորձերի ոլորտում բացառիկ նվաճումների համար, ապա Ադրբեջանի նախագահն իրեն հավասար մրցակից չէր ունենա»,- ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի խոսքերն է հիշեցնում թերթը եւ հետգրությամբ մեջբերում պատգամավոր Գագիկ Մելիքյանի ասածը, թե` Հայաստանում քաղաքական կուսակցություն կա, որն ավելի հին է, քան Ադրբեջանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա