Հասարակություն 10:27 27/10/2010

«Դպրոցական սնունդ». Փոխադարձ հակադարձումները շարունակվում են

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Նախօրեին մի նյութ էինք հրապարակել Տավուշի ու Գեղարքունիքի մի քանի դպրոցներում մեկնարկած «Դպրոցական սնունդ» ծրագրի վերաբերյալ: Բողոքը Սևան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում սովորող երեք երեխաների մորից էր: Նա դժգոհում էր, որ իրենց դպրոցում երեխաներից սնունդ են ուզում կերակուր պատրաստելու համար: Հետաքրքրվել է, քաղաքի մեկ այլ դպրոցում, որտեղ իրականացվում է ծրագիրը, շաբաթական 5 հարյուր դրամ են հավաքում:

Հրապարակման հետքերով Գեղարքունիքի փոխմարզպետը մարդիկ է ուղարկել դպրոց, նրանք տեսածի մասին պատմել են ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից: Ինչպես Panorama.am-ին փոխանցեց ԿԳՆ արտաուսումնական դաստիրակության բաժնի պետ Անդրանիկ Հովհաննիսյանը, դպրոց ուղարկվածները պարզել են, «որ դպրոցում ոչ մի գումար էլ չեն հավաքել», սնունդ էլ ուզել են, որ երեխաներին տրվող սննդակարգը հագեցած լինի: «Դա պետք է լինի, որպեսզի երեխաների սնունդը միատարր չլինի»,-բացատրեց բաժնի վարիչը, ապա նշեց, որ ծրագրի իրականացմանը հավանություն են տվել տնօրենն ու ծնողկոմիտեն:

Ինչ վերաբերում է դպրոցում ջուր չլինելու խնդրին, որի պատճառով երեխաները ուտելուց առաջ ու հետո չեն կարողանում լվացվել, խոհանոցում էլ ջուր չկա, ապա ՄԱԿ-ի մասնագետները Հովհաննիսյանին բացատրել են, որ դպրոցի տնօրենն ու ծնողական կոմիտեն խոստացել են, որ ժամանակի ընթացքում ջրի խնդիրը կլուծեն ու ջուր կապահովեն, ասել են նաև, որ ՄԱԿ-ը փորձում է օգտակար լինել նաև այս հարցերում` իրականացնելով «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագիրը:
ԿԳՆ աշխատակիցը դժգոհ ծնողներին խորհուրդ է տալիս ուղղակի երեխային չթույլատրել դպրոցում սնվել այդ ծրագրի շրջանակում: «Դա ծնողի իրավունքն է»,-նշեց նա: Այդ իրավունքի մասին հայտնեցինք խմբագրություն զանգահարած ծնողին: Պարզվեց, որ ոչ միայն նա, այլև մի քանի ծնողներ ցանկացել են «օգտվել իրենց այդ իրավունքից» ու երեխաների հետ ընդմիջման ժամին ուտելու համար բան են դրել: Դպրոցում նախ ստիպել են դա ուտել ճաշարանում, հետո ասել են, էլ տանից բրդուճներ չբերեք:

«Անգամ խոսակցություն է եկել դասվարի վրա, թե ինչու եք թույլ տալիս, որ երեխաները սնունդ են բերում տնից, պարտավոր են գան, նստեն, ճաշարանից օգտվեն, ասեք, ոչ ոք տնից չբերի: Մի երեխայի էլ պարտադրել են, զոռով ճաշը կերցրել էին, ամբողջ դեմքը դուրս էր տվել, զզվող երեխա էր եղել: Նման բաներ նրանք չեն ընդունում, ասում են, գալիս ես, պիտի ուտես: Ստիպում են»,-ասաց ծնողը: Մեր զրուցակիցը պատմեց նաև, որ հենց սկզբից ծնողները գրավոր հրաժարվել են սննդից, դրա ներքո ստորագրել են ծնողների մեծ մասը, ապա սեպտեմբերի վերջին հանձնել տնօրենին:
«Չեք պատկերացնի մենք ինչ ներվային ապրումներով էինք հավաքվում այդ օրերին դպրոցի բակում: Ամբողջ դպրոցի ծնողկոմիտեն հավաքվեց, ժողով արեցին, ընդամենը երկու դասարանի ծնողկոմիետի նախագահ համաձայնվեց այդ ծրագրին: Աշակերտներից մեկի հայրը Սևանի ավագանու անդամ է, մյուսն էլ` ատամնաբույժ է, ապահոված ընտանիքներ են, գտան, որ դա ճիշտ է, մյուս ծնողները ստորագրություններով նշել են, որ իրենք այդ ծրագրին դեմ են: Գրավոր դիմումն էլ տվել ենք տնօրենին»,-պատմեց աշակերտների մայրը, ապա հավելում, որ դպրոցին ուտելիք մատակարարող ծնողներն արդեն մոյւսներին երեսով են տալիս, թե բոլորի երեխաներն էլ դպրոցում հաց են ուտում ու յուրաքանչյուրը պարտավոր է ուտելիք ուղարկել դպրոց:

Այսքանից հետո նա գալիս է եզրակացության, ձուկը գլխից է հոտում `«եթե վերևներից ամեն ինչ նորմալ լինի, ապա մարզերում էլ ամեն ինչ լավ կլինի»:

«Տնօրենը դռան վրա փակցրել է, որ դպրոցում դրամահավաքությունը խստիվ արգելվում է, բայց այդ ամեն ինչը կատարվում է ներքին կարգով, տակտիկորեն են մոտենում այս հարցին, որպեսզի մաքուր դուրս գան, ասեն, մենք իրենցից երբ եքն փող հավաքել, իրենք իրենց կամքով բերել-տվել են»,-բացատրում է ծնողը, ապա պատմում, որ օրինակ ծնողներից մեկը մի պարկ կարտոֆիլ է տարել, մյուսն էլ պարկով հնդկաձավար: «Նրանք ունեն տարել են: Բայց դա չի նշանակում, որ բոլորը կարող են նման բան անել»,-ասաց Սևանի բնակչուհին, միևնույն ժամանակ ավելացնում, սեպտեմբերը սկսելուն պես մենք սկսում ենք գումար հավաքել մինչև ուսումնական տարվա վերջ:

Ի դեպ, նախօրեին ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ անձամբ կխոսի տնօրենի հետ կավիճի համար դրամ հավաքելու խնդրի վերաբերյալ, չնայած դա իր գործառույթներից դուրս է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:35
Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Քաղաքագետ
«Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը...
Աղբյուր` Panorama.am
11:29
Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է 24 մլն դրամի գողը. Նա կալանավորվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված...
Աղբյուր` Panorama.am
11:23
Նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը. Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ
«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ մենք պետք է որոշում ընդունենք Արթուր Պողոսյանին Քննչական կոմիտեի նախագահ և Էդուրադ...
Աղբյուր` Panorama.am
11:15
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է Շարմազանովին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառմանը։ Պատասխանը նա...
Աղբյուր` Panorama.am
11:00
Այդպես էլ պարզ չէ՝ ինչ չափորոշիչներին չեն համապատասխանել Հայաստանի ուժեղագույն ըմբշամարտիկները
Երևանում նոյեմբերի 20-22-ն անցկացվել է Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը։ ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8...
Աղբյուր` Panorama.am
10:44
Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է...
Աղբյուր` Panorama.am
10:16
Christie's-ն աճուրդում կներկայացնի դինոզավրերի կմախքներ
Christie's աճուրդի տունը աճուրդ կանցկացնի՝ նվիրված բացառապես երեք դինոզավրերի կմախքներին։ kulturomania.ru-ն գրում է, որ աճուրդը կկայանա...
Աղբյուր` Panorama.am
10:11
Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի ու ԱՄՆ դեսպանները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը նոյեմբերի 27-ին դեսպանությունում հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ ԴԵսպանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:50
Իտալիայում անցկացվող աշխարհի առաջնությունում շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը խնդիրների լուծման մրցույթում հաղթող է ճանաչվել
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում 2024 թվականի շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացվեց խնդիրների լուծման...
Աղբյուր` Panorama.am
09:45
Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պարզվում է, որ կառավարությունը ներքին կարգով ձգում է...
Աղբյուր` Panorama.am
09:30
Հարավային Կորեայի մայրաքաղաքում եղանակը ռեկորդ է սահմանել
Հարավային Կորեայի մայրաաղաք Սեուլում եղանակը ռեկորդ է սահմանել։ Նոյեմբերը դարձել է ամենաձյունառատը վերջին 100 տարվա ընթացքում։ Միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:25
Շերը ցանկանում է ավարտել երաժշտական կարիերան
Ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը՝ Շերիլին Սարգիսյանը, որոշել է ավելի քան 60 տարվա բեմական գործունեությունից հետո ավարտել երաժշտական կարիերան։...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հազարավոր լիբանանցիներ վերադառնում են իրենց տները Իսրայելի և Հեզբոլլահի միջև հրադադարի հաստատումից հետո
Հազարավոր լիբանանցիներ, որոնք տեղահանվել էին Իսրայելի և Հեզբոլլահի զինյալների միջև պատերազմի պատճառով,  չորեքշաբթի՝ հրադադարի հաստատումից...
Աղբյուր` Panorama.am
09:17
Սիրիացի հակակառավարական ուժերի գրոհայինները խոշոր հարձակում են սկսել Հալեպի մոտակայքում
Սիրիայում զինված խմբավորումները Հալեպ նահանգի արևմտյան գյուղական շրջաններում հարձակում են սկսել կառավարական զորքերի դեմ։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
09:11
Երևանում շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ
Նոյեմբերի 27-ին, ժամը 17:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 28-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 28-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.27 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:58
ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը
ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրու քաղաքապետի՝ ՔՊ-ի կողմից չեղարկված թեկնածու, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը թեև...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքին արդեն մեկ շաբաթից ավելի դիմադրող Հովիկ Աղազարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են
«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի կաբինետի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիմա երևի արդեն ափսոսում է, որ...
Աղբյուր` Panorama.am
08:49
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանից պատճառաբանում էին, թե Վրաստանն արգելում է ավտոմեքենաների ներկրումը, քանի որ դրանք...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ՝ Էլինար Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը վաճառել է...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում լուրեր են...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ Նախարար նշանակվելուց ուղիղ մեկ շաբաթ անց Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
08:37
«Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում այս օրերին բուռն քննարկում են ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մի քանի ճանապարհներ փակ են, դժվարանցանելի
Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սևանի ՃՈ հենակետից դեպի Դիլիջանի թունել ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Աղբյուր` Panorama.am
23:27
Ադրբեջանում վթարի արդյունքում 6 մարդ է մահացել, որոնցից 5-ը զինվորական են
Մահվան ելքով վթար է տեղի ունեցել Թովուզում; Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը գրանցվել է Թովուզի շրջանում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}