«Թե ինչու՞ թուրքերը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում հնչեցրած աղոթքը մեծ շոու չսարքեցին»
«Թե ինչու՞ թուրքերը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում հնչեցրած աղոթքը մեծ շոու չսարքեցին, պատճառները մի քանիսն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի թուրքիայի բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը:
Նրա խոսքով, պատճառներից մեկն այն է, որ Վանի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագի համար սարքած շոուից նրանք լավ հարված ստացան, քանի որ շոուի խայծը Հայաստանի և սփյուռքի հայերը կլու չտվեցին: «Երկրորդ պառճառն այն է, որ թուրքերը չցանկացած Դիարբեքիրում ապրող քրդերին գրգռել: Թուրքերն այսօր վախենում են քրդական պրոբլեմից»,-ասաց բանախոսը:
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի թուրքիայի բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Քրիստինե Մելքոնյանը էլ նշեց, որ այսօր թուրքական կառավարությունը չի խոչընդոտում հայկական եկեղեցիների վերականգման գործընթացը, քանի որ անհանգստանում է արտաքին աշխարհի արձագանքից: «Թուրքիան այսօր բավականին դժվար իրավիճակում է հայտնվել, հատկապես Եվրամիության հետ կապված»-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան