1991-2010թթ.-ին ռուսական ներդրումները Հայաստանում հասնում են 3 մլրդ դոլարի
1991-2010թթ.-ին ռուսական ներդրումները Հայաստանում հասնում են գրեթե 3 մլրդ դոլարի: Այս մասին լրագրողներին այսօր ասաց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը: Ըստ նրա, կա ներդրումների աճի միտում, և Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցումից հետո ռուսական ներդրումների ծավալը կհասնի մոտ 5 մլրդ դոլարի:
Ա.Զայցևը նշեց նաև, որ Հայաստանում այսօր գործում են 1400-ից ավելի ձեռնարկություններ հայ-ռուսական համատեղ կապիտալով, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ:
Անդրադառնալով «Expo-Russia Armenia- 2010» ցուցահանդեսին, Ա.Զայցևը ընդգծեց, որ ցուցահանդեսին տարեցտարի ավելի շատ ընկերություններ են մասնակցում, ինչը նշանակում է, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն է վայելում բիզնես շրջանակներում:
«Կան ընկերություններ, որոնք առաջին անգամ են մասնակցում ցուցահանդեսին, բայց նրանք մեծ ցանկություն ունեն այս ցուցահանդեսի միջոցով ներգրավվել հայաստանյան տնտեսություն: Երկկողմ համագործակցությունը մենք կարևորում ենք»,- նկատեց Ա.Զայցևը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան