Քաղաքական 16:16 28/10/2010

Աստրախանյան առաջընթաց` նայած ինչի հետ ենք համեմատում

Հեղինակ` Արմեն Մինասյան

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` նախօրեին Աստրախանում կայացած հանդիպումից անմիջապես հետո Դմիտրի Մեդվեդևը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով. «Ես այս հանդիպումներն օգտակար եմ համարում: Որովհետև, նախ` բանակցությունները բոլոր դեպքերում ավելի լավ են, քան հակամարտության ակտիվ փուլը, երկրորդ` սրանք ոչ միայն բանակցություններ են, այլև ընթացք դեպի առաջ»:

ՌԴ նախագահի այս հայտարարությունն առաջին հայացքից Աստրախանում որոշակի առաջընթացի վկայություն է: Իսկապես` առկա է ռազմագերիներին փոխանակելու ու դիակները վերադարձնելու մասին կողմերի համաձայնություն: Բայց արդյոք միայն սա առաջընթաց կարելի՞ է համարել: Գուցե, բայց նայած ի՞նչն ենք վերցնում մեկնակետ:

Եթե մեկնակետը վերջին շրջանում ադրբեջանական կողմի ստեղծած իրավիճակն է, երբ Ադրբեջանը  պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը, դիվերսիոն գործողություններ էր ծավալում, մոլորված անձանց ու գերեվարված զինծառայողներին սարքում էր համազգային թամաշայի գործիք, ավելին` տանջամահ է անում գերի հայ հովվին, ապա գերիների ու դիակների հանձնման համաձայնությունն, անշուշտ, առաջընթաց է:

Ավելին, այն շատ կարևոր առաջընթաց է, որովհետև այս համաձայնությունը ու դրա հետագա կիրարկումը (հայտարարության տեքստում ասված է, որ կողմերը պայմանավորվել են այս դրույթներով առաջնորդվել նաև ապագայում) ենթադրում է, որ շփման գծի երկայնքով գործունեություն ծավալող հասարակ քաղաքացիների ու շարքային զինծառայողների կյանքն ավելի քիչ է վտանգված, քան աստրախանյան համաձայնությունից առաջ էր: Թեև մյուս կողմից կարելի է միայն զարմանալ, թե ինչու էր անհրաժեշտ մեկ առանձին հայտարարություն անել, ավելին` բանակցել դրա շուրջ համաձայնության գալու հարցում, երբ ամրագրված բոլոր դրույթները բխում են պետությունների ուղղակի պարտավորություններից` ստանձնած միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում: Ինչևէ, բոլոր դեպքերում հաջողվեց գոնե այս հարցում դրական տեղաշարժ ապահովել, ինչը կարելի է միայն ողջունել:

Ինչ վերաբերում է հայտարարության` հակամարտության ընդհանուր ֆոնի վրա ազդեցությանը, ապա այստեղ ևս որոշակի առաջընթաց կա: Ի վերջո գաղտնիք չէ, որ վերջին մի քանի ամիսների լարվածության աճը հիմնականում պայմանավորված էր հենց այդ` հումանիտար գործոնով: Իրադարձությունների զարգացման ընթացքի վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ այդ լարվածությունը «պատասխան քայլի» պրակտիկայի արդյունք էր, երբ սեփական քաղաքացիների գերեվարմանն ի պատասխան, հակառակ կողմը ձգտում էր համարժեք պատասխան տալ: Հուսանք, որ Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունը կկոտրի այդ փակ ցիկլը և կթոթափի առկա լարվածությունը:

Եթե խոսենք հակամարտության կարգավորման ավելի լայն կոնտեքստի մասին, ապա կարելի է նշել, որ Աստրախանում որևէ էական տեղաշարժ չի եղել:
Դմիտրի Մեդվեդևը, հատուկ ընդգծվածությամբ հիշեցնելով, որ հակամարտության կարգավորման թեման որևէ հանդիպման ընթացքում չի շրջանցվել և նշելով, որ առաջիկա մեկ ամսում հիմնարար սկզբունքները համաձայնեցված լինելու հույս ունեն, միաժամանակ նշեց. «Կցանկանայի հատուկ ընդգծել, որ հարցեր դեռ շատ կան, բայցև կա կողմերի ձգտում` հասնել դեռևս չկարգավորված, տեքստուալ բնույթի տարաձայնությունների համաձայնեցմանը: Ես գտնում եմ, որ հնարավոր է արդյունքի հասնել: Դա որոշակի չափավոր լավատեսություն է հաղորդում: Բայց աշխատանքի հիմնական մասն, իհարկե, դեռ առջևում է»:

Այս հայտարարության վերծանումը որևէ լավատեսական հույս չի ներշնչում: Բանն այն է, որ «տեքստուալ բնույթի տարաձայնություն» տերմինը խիստ մեղմասացություն է, և մոլորություն կլինի կարծել, թե հայկական ու ադրբեջանական կողմերը համաձայնության չեն գալիս բացառապես այդ պատճառով: Իրականում տարաձայնությունները խիստ խորքային բովանդակային են, իսկ տեքստուալ դրանք դառնում են միայն բանակցությունների սեղանի շուրջ: Հետևաբար, հաղթահարել դրանք մեկ ամսում չի ստացվի, և եռակողմ հանդիպման մասնակիցներն իրենք էլ են դա լավ պատկերացնում:

Ամփոփելով, կարելի է նկատել, որ Աստրախանում, ինչպես և նախկին եռակողմ հանդիպումներում, հակամարտության կարգավորման առումով որևէ առաջընթաց չի ապահովվել: Դրանց ժամանակ հիմնական ջանքերն ուղղվում են հակամարտությունը կառավարելի, վերահսկելի պահելու ուղղությամբ, իսկ «ընդհանուր կարգավորման թեման» ընդամենը չի շրջանցվում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}