Մշակույթի նախարարություն. Դելֆինարիումի շինարարական աշխատանքները չեն խաթարի այգին` ոչ էկոլոգիապես, և ոչ էլ բովանդակային առումով
ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարան` Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման շուրջ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով ու հայտարարում է. «Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման շուրջ բարձրացված աղմուկն անտարբեր չթողեց մտավորականներին ու մշակույթի գործիչներին: ՀՀ մշակույթի նախարարությունը դիմեց Երևանի քաղաքապետարան` տվյալ թեմայի շուրջ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով: Ըստ քաղաքապետարանի պարզաբանման, հայտնում ենք, որ նախկին կարուսելի տեղում կառուցվող դելֆինարիումի շինարարական աշխատանքները չեն խաթարի այգին` ոչ էկոլոգիապես, և ոչ էլ բովանդակային առումով: Գարնանն այնտեղ կկազմակերպվի մեծ ծառատունկ և այգին կպահպանի իր նախկին գործառնական նշանակությունը` չխախտելով հարակից տարածքում գտնվող Պանթեոնի ճարտարապետական ներդաշնակությունը»:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը վերջերս սկսել է Կոմիտասի անվան զբոսայգու վերականգնման աշխատանքները: Որոշվել է նաև այգում (նախկին ատրակցիոնի տարածքում, 850 քառակուսի մետր) կառուցել հանրապետությունում առաջին դելֆինարիումը, որը շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Դելֆինարիումի կառուցումը քաղաքային իշխանությունները պատվիրել են ուկրաինական «Ներում» ընկերությանը:
Նշեք, որ բնապահպանները դեմ են, որ Հայաստանում կառուցվի դելֆինարիում` «Երևանում նման կառույց ունենալը պարզապես անթույլատրելի է», որովհետև «և´ ջրային ռեսուրսներն են սակավ, և´ չկան համապատասխան կլիմայական պայմաններ, …»: Իսկ գրող, հրապարակախոս, երգիչ Վահրամ Թաթիկյանն էլ զբոսայգում հացադուլ էր հայտարարել (երկու օր)` պահանջելով դելֆինարիում կառուցել մեկ այլ վայրում, իսկ «Պանթեոնին կից զբոսայգին բարեկարգել, 30 ծառուղիներ ստեղծել հայ մեծանունների անուններով»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին