«Popok» գովազդի միջազգային փառատոնը մեծ հետաքրքրություն է վայելել
Այսօր Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի «Popok» գովազդի միջազգային փառատոնը: Փառատոնի կազմակերպիչների տեղեկացմամբ, փառատոնով հետաքրքրվել են 58 երկրների 196 քաղաքներից:
Գովազդային մրցույթի անվանակարգերն են` հեռուստագովազդ, ռադիոգովազդ, ինտերնետ գովազդ, տպագիր գովազդ, մարքեթինգային արդյունավետություն, գրաֆիկական դիզայն:
Բոլոր անվանակարգերում նախապատրաստվել են մրցանակներ:
Փառատոնին ներկայացվել է մոտ 400 գովազ` Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Էստոնիայից, Հայաստանից և մի շարք այլ երկրներից: Ներկայացված գործերի գերակշռող մասը արտերկրից ներկայացված գովազդներ են, իսկ Հայաստանից ներկայացվել է շուրջ 170 գովազդ:
Փառատոնի ժյուրիի կազմում լինելու են ոլորտի նշանավոր մասնագետներ Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Բելառուսից, Թուրքիայից, Էստոնիայից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Լատվիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին