«Արի բանակ». ՊՆ-ում քննարկել են այս ծրագրի իրականացման հնարավորությունը
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ հիսուն երիտասարդների: Հանդիպմանը մասնակցում էր նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է սփյուռքահայ երտասարդների կապը ազգային բանակի հետ` նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար հարազատ տուն է: Ս.Օհանյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը և զինված ուժերի զարգացման հեռանկարները` նշելով, որ բանակը հանդիսանում է ՀՀ անվտանգության ազգային երաշխիքը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության և սփյուռքի նախարարությունների համագործակցությունը` նշելով, որ համագործակցության զարգացումը իրատեսական է դարձնում «Արի բանակ» ծրագիր իրականացնելու հնարավորությունը:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, պաշտպանության նախարարը պատասխանել էսփյուռքահայ երտասարդների հարցերին: Երիտասարդները հանդես են եկել առաջարկություններով, այդ թվում` հնարավորություն տալ սփյուռքահայ երիտասարդներին ծառայելու հայոց ազգային բանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան