Ֆրանսիան ողջունում է եռակողմ հանդիպման արդյունքները
Ֆրանսիան ողջունում է Աստրախանում հոկտեմբերի 27-ին արված համատեղ հայտարարությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, կատարել ռազմագերիների փոխանակում և զոհվածների աճյունների վերադարձ։
Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բեռնար Վալերոն:
Վալերոն հույս է հայտնել, որ ձեռք բերված համաձայնությունը անհապաղ կիրականացվի, քանի որ կոչված է թուլացնելու լարվածությունն ու հրադադարի խախտման դեպքերը, որոնք հաճախակի են արձանագրվում շփման գծում:
«Մեր երկիրը Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հետ նախագահելով ԵԱՀԿ Մինսկի խմբում անում է հնարավորինս միջնորդելու, որպեսզի օգնի Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու հակամարտության խաղաղ, արդարացի ու երկարատեւ լուծմանը», - ասել է Վալերոն:
Վալերոն կարծիք է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն «թափանցիկության ու երկխոսության ճանապարհով»:
Ֆրանսիացի պաշտոնյան ընդգծել է նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անձնական նախաձեռնողականությունը` ԼՂ հակամարտությւան կարգավորման գործընթացում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում