Վարչապետը Իսրայելի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է տնտեսության ոլորտում իրականացվելիք ծրագրերի հեռանկարը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմին։ Կառավարության լրատվական ծառայությունից փոխանցում են, որ շնորհավորելով դիվանագետին պաշտոնում նշանակվելու առթիվ` վարչապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում փոխադարձաբար ընդգծվել է գործարար համաժողովների կազմակերպման անհրաժեշտությունը` նպատակաուղղված երկու երկրների մասնավոր հատվածների միջև սերտ կապերի հաստատմանը։
Անդրադառնալով սփյուռքի հետ աշխատանքների կազմակերպման հարցին` Տիգրան Սարգսյանը կարևորել է սփյուռքի կառույցների հետ աշխատելու իսրայելյան փորձի կիրառումը Հայաստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա