Zaman. 2008-ից Թուրքիայում արգելափակված Youtube կայքը կարող է նորից բացվել
Հնարավոր է` Թուրքիայում վերաբացվի Youtube կայքը, որն արգելափակվել էր դատարանի որոշմամբ, քանի որ շրջանառության մեջ էր դրել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին վարկաբեկող տեսանյութեր:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) թերթը:
Գերմանիայում գործող «International Licencing Service» ընկերությունը հայտնել է, որ Youtube-ից արդեն հանել են Աթաթուրքին վարկաբեկող տեսանյութերը: Սպասվում է, որ առաջիկա օրերին այդ հարցը կբարձրացվի դատարանում և կհանվի կայքի վրա սահմանված արգելքը:
Հիշեցնենք, որ, ըստ ԵԱՀԿ դիտորդների հունվարյան հաշվետվության, կառավարության պատվերով Թուրքիայում արգելափակված է ավելի քան 3700 կայք` հիմնականում իրավաբանական և քաղաքական պատճառաբանություններով: