«Ակվարիում»-ը համերգային ծրագրով հանդես կգա՞ ԼՂՀ-ում
Վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ժամը 19:00-ին հայ հանդիսատեսին կողջունեն լեգենդար «Ակվարիում» խումբն ու Բորիս Գրեբենշչիկովը`«Կարմիր գետ» համերգային ծրագրով:
Այդ առիթով, այսօր լրագրողների հետ հանդիպեցին երգիչը, հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը և մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:
Համերգը նվիրվում է Սանկտ Պետրբուրգի հայկական համայնքի 300-ամյակին:
Հանդիպման ժամանակ Բ. Գրեբենշչիկովը հայտնեց իր ուրախությունը Երևանում կայանալիք համերգի համար: Մինչ այս երգիչն առաջին անգամ Երևանում է եղել 70-ական թվականներին. համերգային ծրագրով հանդես չի եկել, բայց այցելել է Գառնի-Գեղարդ, Հայաստանի այլ պատմական ու մշակութային վայրեր: Երաժիշտը նշեց, որ ստեղծագործելու համար նրան ոգեշնչում է ամեն ինչ` կյանքը ինքնին Գրեբենշչիկովի համար ոգեշնչման մեծ աղբյուր է:
Երևանում համերգին խումբը պատրաստ է ներկայացնել իր հին ու նոր, սիրված երգերը, բայց Գրեբենշչիկովը նկատեց, որ այս անգամ, որպես անակնկալ, իրենց հետ հանդես է գալու հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Վերջինս նշեց, որ երաժշտի հետ ծանոթ է ու խմբի երգերի ներքո իմպրովիզներ շատ է արել: Այս համերգին էլ հայտնի դուդուկահարը պատրաստվում է մի քանի իմպրոցիզներով հանդես գալ: Բ. Գրեբենշչիկովն ինքը շատ ոգևորված էր այն մտքից, որ դուդուկահարի հետ են ելույթ ունենալու:
Ասուլիսին ներկա Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի նախագահ Կ. Մկրտչյանը նկատեց, որ «Կարմիր գետ» գետ համերգային ծրագիրն իրականացվում է Պետերբուրգի հայկական համայնքի 300-ամյակիծրագերի շրջանակներում:
Ասուլին հնչած հարցին, որդյո՞ք ռոքերը ցանկություն չունի համերգային ծրագրով հանդես գալ նաև ԼՂՀ-ում, սակայն պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ դրանից հետո Բաքվում հանդես գալու հնարավորություն չի ունենալու, Գրեբենշչիկովը պատասխանեց. «Ես դեռ նման հրավեր չեմ ստացել, թե չէ…»:
Կ. Մկրտչյանն էլ կես կատակ-կես լուրջ նկատեց. «Ինչ կա որ, հիմա ենք հրավիրում, կկազմակերպենք»:
«Իսկ ինչու ո՞չ. կքննարկենք»,- հավելեց Գրեբենշչիկովը:
Նկատենք, որ համերգին մասնակցում են անվանի երաժիշտներ` Բրայան Ֆինեգանը (սրինգ, Իռլանդիա), Ալոկ Վերման (թաբլակ, Մեծ Բրիտանիա), Օլեգ Շարը (հարվածայիններ, Ռուսաստան), ինչպես նաև` համերգի հատուկ հյուր` Ջիվան Գասպարյանը: Այն, որ տարբեր երկրներից այսպիսի տաղանդաշատ մարդիկ միասին են հավաքվել` մեկ խմբում, Գրեբենշչիկովը պատրզապես հրաշք համարեց:
Հիշեցնենք, որ Բորիս Գրեբենշչիկովը համարվում է ռուսական ռոք-երաժշտության հիմնադիր հայրերից մեկը: Ավելի քան 30 անդադար ստեղծագործական տարիների ընթացքում Բորիս Գրեբենշչիկովը հեղինակել է ավելի քան 500 երգ, թողարկել է ավելի քան 40 երաժշտական ալբոմ:
«Ակվարիում»-ի երգերը հնչում են նաև ֆիլմերում («Асса», «Милый, дорогой, любимый, единственный», «Черная роза - эмблема печали, красная роза - эмблема любви», «Дом под звездным небом»): Իսկ այսօրվա «Ակվարիում»-ը հանդես է գալիս տարեկան 200 համերգով ողջ աշխարհում: Իր գոյության 30 տարիների ընթացքում խումբը բազմիցս փոխել է իր անձնակազմը, անխղճորեն զարգացրել ու քանդել է երաժշտական ոճերը, անցել է ընդհատակ և նորից բեմում հայտնվել, որպեսզի իր ունկնդիրներին ասի ամենակարևորի ` սիրո, բարու, կյանքի և հենց մեր մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան