Բլատտեր. «Հետաձգման հնարավորությունը նույնիսկ չի քննարկվում»
Քվեարկությունը, որի արդյունքներով կորոշվեն այն երկրները, որոնք պետք է անցկացնեն աշխարհի ֆուտբոլի 2018 և 2022 թթ. առաջնությունները, չեն հետաձգվի և տեղի կունենան պլանավորված օրը` դեկտեմբերի 2-ին: Այդ մասին երեկ ՖԻՖԱ-ի գործկոմի նիստից հետո հայտարարել է համաշխարհային ֆուտբոլային կազմակերպության ղեկավար Յոզեֆ Բլատտերը:
Հիշեցնենք, որ ընտրությունների հետաձգման հնարավորության մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ կոռուպցիոն սկանդալի պատճառով ժամանակավորապես հեռացվեցին գործկոմի երկու անդամներ` նիգերիացի Ամոսա Ադամուն և Օվկիանիայի ներկայացուցիչ Ռեյնարդ Տենարին: Սակայն, ինչպես տեղեկացնում է «Reuters» գործակալությունը, Բլատտերը վճռականորեն է հերքել հետաձգման հնարավորությունը` հայտարարելով, որ այդ տարբերակը նույնիսկ չի քննարկվում:
ՖԻՖԱ-ի նախագահը միաժամանակ հրաժարվել է խոսել գործկոմի վերը նշված անդամների հետագա ճակատագրի մասին:Նա միայն նշել է, որ խնդրով զբաղվում է էթիկայի հանձնաժողովը, որը հաշվետվություն կներկայացնի նոյեմբերի 17-ին:
Բլատտերը խոստովանել է նաև, որ երկու առաջնության կազմակերպիչների ընտրությունը միևնույն օրը կազմակերպելը սխալ որոշում էր:
«Ժամանակին ես հայտարարեցի, որ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, և վստահ էի, որ մենք ճիշտ կվարվենք, սակայն հիմա կարծում եմ, որ դա սխալ որոշում էր»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան