Հայիթիում խոլերայի զոհերի թիվը անցել է 300-ը
Խոլերայի համաճարակի հետևանքով Հայիթիում զոհերի թիվը հասել է 330 մարդու: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, խոլերայով հիվանդաների թիվը հասնում է 4.7 հազար մարդու:
Աղբյուրի հաղորդմամբ, զոհերի թվի ավելացումը հանգեցնում է նրան, որ որոշ հայիթցիներ փորձում են անօրինական ճանապարհով լքել երկիրը: Բացի այդ, հայտնի է, որ Հայիթիի հարևան հանրապետություններում, այդ թվում նաև Դոմինիկյան հանրապետությունում, խոլերայի դեպքեր դեռ չեն գրանցվել:
Միջազգային հումանիտար կազմակերպությունների բժիշկները և մասնագետները ուշադիր հետևում են իրավիճակին` երկրի մայրաքաղաքում, որտեղ այս տարի հունվարին տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո 1,3 մլն մարդ ապրում է վրանային պայմաններում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացվում էր խոլերայի 284 զոհի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան