ՀՖՖ-ի ներկայացուցիչները Վորոնեժում կհետևեն Ռուսաստան-Բելգիա ստուգողական խաղին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները, ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Սպորտ Էքսպրեսը», Վորոնեժում նոյեմբերի 17-ին կհետևեն Ռուսաստան-Բելգիա ստուգողական հանդիպմանը:
«Մենք ուշադիր հետևում ենք Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլում մեր բոլոր մրցակիցների խաղին»,- ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նա նշել է նաև, որ չի փոշմանել` ՌՖՄ-ի հետ որոշելով փոխել հանդիպման վայրերը և մարտի 26-ին տեղի ունենալիք խաղն անցկացնել Երևանում: Նման նախաձեռնությամբ, ի դեպ, հանդես էր եկել Ռուսաստանի ֆուտբոլային միությունը:
«Ոչ մի տարբերություն չկա, թե ռուսների հետ առաջին հանդիպումը որտեղ կանցկացնենք,- բացատրել է ՀՖՖ նախագահը:- Միևնույն է, պետք է երկու անգամ խաղանք` տանը և դրսում: ՌՖՄ-ն խելամիտ առաջարկ ներկայացրեց, և մենք ընդունեցինք այն: Մարտին Ռուսաստանում դեռ շատ ցուրտ է, և ճիշտ չի լինի խաղալ կիսադատարկ մարզադաշտում, այն էլ` մինուսային ջերմաստիճանի պայմաններում: Ֆուտբոլը, ի վերջո, հանդիսատեսի համար է: Իսկ Հայաստանում մարտի վերջին բավական տաք է: Մենք այդ քայլը կատարեցինք` հենվելով բացառապես մեր հետաքրքրությունների վրա: Կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանի հավաքականի հետ խաղի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ կլինի, և 17 հազարանոց «Հանրապետականը» չի տեղավորի բոլոր ցակացողներին: Մենք գերադասում ենք, որ ազգային թիմը խաղա նորմալ խոտածածկի վրա: Ի վերջո, չենք ուզում, որ մեզ տուգանեն այն բանի համար, որ «Հրազդան» մարզադաշտը չի համապատասխանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին: Տոմսերի վաճառքից գերշահույթի հետևից չենք վազում: Ավելի կարևոր բաներ կան»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են