Վրաստանում 20 մարդ է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով
Վրաստանում Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 20 մարդ է ձերբակալվել: Տեղական հատուկ ծառայություն տվյալներով, նրանք զբաղվել են Վրաստանի տարածքում հետախուզական ցանց ստեղծելով և գաղտնի տեղեկություն հավաքելով, որը հետագայում փոխանցել են ՌԴ-ին:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Ես այդ հարցը չեմ մեկնաբանում»,- «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Շոթա Ուտիաշվիլին, բայց Reuters-ի հետ հարցազրույցում նա ասել է, այդ գործի մասին մանրամասներ կառավարությունը կհայտարարի նոյեմբերի 5-ին կայանալիք հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ: