Առաջին «Միսս Թուրքիան» ազգությամբ հայ է եղել.«Hurriyet Daily News»
Թուրքական «Hurriyet Daily News» թերթը գրում է, որ 1925թ-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կազմակերպված առաջին գեղեցկության մրցույթի հաղթողը` «առաջին միսս Թուրքիան», հայազգի Արաքսի Չեթինյանն էր: Հատկանշականն այն է, որ Հայոց ցեղասպանությունից ընդամենը մեկ տասնամյակ անց հայազգի Արաքսի Չեթինյանը ոչ միայն կարողացավ նվաճել «Միսս Թուրքիա» տիտղոսը, այլև կոտրեց Թուրքիայում տիրող այն կարծրատիպը, թե կինն իրավունք չունի ցուցադրել իրեն հասարակական վայրերում:
Նյութը ուսումնասիրող թուրք վերլուծաբան Ֆեզա Քյուրչուօղլուն նշում է, որ այդ ժամանակ մեծ տարածում ուներ «Օսմանիզմի» գաղափարախոսությունը, համաձայն որի` մարդու ազգությունը որոշվում էր Օսմանյան (Թուրքիա) պետության հպատակությամբ, երկրորդական պլան էին մղվում կրոնական և ազգային պատկանելիությունը: Ըստ Քյուրչուօղլուի` հայազգի Արաքսի Չեթինյանին թույլ տվեցին մասնակցել այդ մրցույթին և նույնիսկ հաղթել` ելնելով այն հանգամանքից, որ վերջինս Օսմանյան Թուրքիայի քաղաքացի է, հետևաբար` համաձայն օսմանացման գաղափարի` օսմանցի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան