«Գրանիշ». նոր գրական ամսագիր հայ ընթերցողների համար
«Գրանիշ գրական ակումբի» և «Անտարես» հրատարակչության համագործակցությամբ կհրատարակվի «Գրանիշ» գրական ամսագիր գրական պարբերականը, տեղեկացնում է ամսագրի հրատարակման նախաձեռնող խումբը: Արդեն հայտնի է ամսագիրը խմբագրակազմը` Աշոտ Գաբրիելյան, Արամ Պաչյան, Արքմենիկ Նիկողոսյան, Կարեն Անտաշյան և Հասմիկ Հակոբյան:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում է ամսագրի հրատարակման նախաձեռնող խումբը, «Գրանիշ» գրական ամսագիրն ունենալու է թեմատիկ և թարգմանական (օտարալեզու) համարներ: Առաջին համարը, որ լույս է տեսնելու տարեվերջին, նվիրված է արդի հայ և համաշխարհային գրականության մեջ լեզվաշերտերի իրացման խնդիրներին: Համարում տեղ կգտնեն հայ և արտասահմանյան ժամանակակից հեղինակերի թարգմանական աշխատանքներ, ինչպես նաև ամսագրի թեմային առնչվող վերլուծություններ, քննարկումներ, հարցազրույցներ ու հարցումներ:
«Նախաձեռնողների կողմից հաջողելու հիմնական շեշտը ընթերցողին առավել մոտ լինելու, առավել հրատապ ու արդիկան թեմաների մասին խոսելու, համաշխարհային գրական գործընթացները ներկայացնելու, նաև ամսագրի ապրանքային տեսքի ապահովման ու կոմերցիոն գրավչությունն ապահովելու վրա է», -նշում են նախաձեռնողները:
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան