Հայ շախմատիստները` Չիգորինի հուշամրցաշարում
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի շախմատային հուշամրցաշարում 3 հնարավորից վաստակել է 3 միավոր և 9 այլ մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գրոսմայստեր Դավիթ Գ. Պետրոսյանը առաջատարներից հետ է մնում կես միավորով: Մի քանի այլ հայ շախմատիստներ, այդ թվում` գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, միջազգային վարպետներ Գոռ և Գևորգ Հայրապետյանները, Կարինա Համբարձումովան, ունեն 2-ական միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան