Թուրքիան Հայաստանին հանե՞լ է «Կարմիր գրքից»
Իսրայելի զբոսաշրջության նախարարը կիրակի արած հայտարարությամբ հայրենակիցներին կոչ է արել դադարեցնել այցելությունները Թուրքիա: Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` այն բանից հետո, երբ մամուլն հաղորդել է, որ Թուրքիան Իսրայելին որակել է «ռազմավարական սպառնալիք», Իսրայելի զբոսաշրջության նախարար Ստաս Մեսեժնիկովը հորդորել է դադարեցնել ուղևորություններն այդ երկիր:
Նախարարը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարևոր են Իսրայելի համար: Միաժամանակ սակայն նկատել է, թե ազգային արժանապատվության համար պետք է այն «որպես զբոսաշրջային կենտրոն ամբողջովին բոյկոտել»:
Աղբյուրի տեղեկացմամբ, շաբաթ օրը կայացած նիստում Թուրքիայի անվտանգության խորհուրդը որոշակի փոփոխություններ է կատարել Թուրքիայի նկատմամբ սպառնալիքների փաստաթղթում` նշելով, որ այս պահին Իսրայելը էական սպառնալիք է ներկայացնում երկրի համար: «Կարմիր գիրք» կոչվող փաստաթղթում Իսրայելը որակվել է որպես «ռազմավարական սպառնալիք»:
Փորձագետների մատուցմամբ, սա առաջին դեպքն է, երբ Մերձավոր Արևելքում Իսրայելի գործողություններն Անկարան դիտարկում է որպես սպառնալիք: Փաստաթղթում, ըստ լրատվամիջոցների, նշված է նաև, որ Իսրակելի գործողությունները կարող են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի պատճառ դառնալ:
Աղբյուրի համաձայն` Թուրքիայի անվտանգության խորհուրդն այս որոշման հետ մեկտեղ նաև վճռել է Թուրքիային սպառնացող երկրների ցանկից դուրս բերել Սիրիայի, Բուլղարիային, Վրաստանին և Հայաստանին: Նախկինում «լուրջ սպառնալիք» համարվող Իրանը նույնպես հանվել է այս ցանկից: