Թուրքիան ողջունում է Աստրախանյան հանդիպման արդյունքները
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված համատեղ հռչակագրի վերաբերյալ:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ Աստրախանյան հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունը որոշ հումանիտար հարցերի շուրջ»,- ասված ԱԳ գերատեսչության հայտարարությունում:
«Թուրքիան հույս ունի, որ Աստրախանի գագաթնաժողովը դրական ներդրում կունենա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ ընթացք հաղորելով հակամարտության լուծմանը ուղղված ջանքերին: Մենք ցանկանում ենք նաեւ, որպեսզի հումանիտար հարցերին ուղղված քայլերը շարունակվեն հստակ նախաձեռնություններով այլ ոլորտներում եւս: Թուրքիան հետագայում նույնպես լիովին սատարելու է այն նախաձեռնությունները, որոնք միտված են կողմերի միջեւ հաշտության համար ոգու ու հիմքի ստեղծմանը», - ասված է հայտարարությունում: