Ադրբեջանցի զինծառայողին ինքնասպանության են դրդել, թե…
Ադրբեջանի զինված ուժերում հերթական միջադեպն է գրանցվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հարավ-արևմտյան զորամասերից մեկում արտակարգ պատահար է գրանցվել:
«Բիզիմ յոլ» պարբերականի տեղեկացմամբ՝ 2009 թվականին պարտադիր զինվորական ծառայության զորակոչված, 1991 թ. ծնված Ռահիմ Սաբիրօղլու Շյուքուրովը ինքնասպան է եղել:
Դեպքի մասին առայժմ այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Դեռևս չի հաջողվել պարզել, թե ինչն է 19 ամյա երիտասարդին դրդել ինքնասպանության կամ արդյո՞ք տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ