«ԱրմենՏել»-ը կաջակցի Տոլստոյի ստեղծագործությանը նվիրված միջազգային գիտաժողովի անցկացմանը
«ԱրմենՏելե ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) կաջակցի «Լ.Ն.Տոլստոյ. ռուսական և ազգային գրականություն» միջազգային գիտաժողովի անցկացմանը: Միջոցառումը տեղի կունենեա այս տարվա նոյեմբերի 13-14-ը և նվիրված է մեծ ռուս գրողի մահվան 100- ամյակին: Կազմակերպիչներն են արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հասարակական կազմակերպությունը (АОКС), «Հայաստան-Ռուսաստանե բարեկամություն ընկերակցությունը և Երևանի հումինատար ինստիտուտը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ և գրականագետներ Հայաստանի մի շարք առաջատար ԲՈՒՀ-երից, ինչպես նաև Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Յասնայա Պոլյանայի, Տուլայի և Թբիլիսիի ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: Ներկայացված զեկույցները հետագայում կընդգրկվեն միջոցառման գիտական աշխատությունների հավաքածույում:
«Մեր ընկերկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում «Հանուն պայծառ ապագայիե կարգախոսի ներքո աջակցում է Հայաստանում իրականացվող մշակութային և կրթական ծրագրերին: Մեր կարծիքով գիտաժողովը կխթանի հայ երիտասարդության հետաքրքրությունը դասական գրականության հանդեպ, իսկ մասնագետներին հնարավորություն կտա փոխանակելու մեծն ռուս գրողի արվեստի դասավանդման հարուստ փորձըե, - նշեց «ԱրմենՏելե ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Մենք բարձր ենք գնահատում «ԱրմենՏելե ընկերության պատրաստակամությունը ռուս գրականության տարածման հարցում և շնորհակալ ենք ընկերությանը ցուցաբերվող աջակցության և Հայաստանի հասարակական և կրթական հաստատությունների հետ արգասաբեր համագործակցության համարե, - ասաց «Հայաստան-Ռուսաստանե բարեկամություն ընկերակցության նախագահ, Հայաստանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը:
Նշենք, որ «ԱրմենՏելե ընկերությունը հովանավորել է նմանատիպ գիտաժողովներ նվիրված Ն.Վ. Գոգոլի և Ա. Պ. Չեխովի ստեղծագործական ուղուն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին