Մարտիրոսյան. «Պատկերացրեք, թե ինչի կլինի Ձինզիրուկի գլխի հետ, երբ պաշտպանված չի լինի սաղավարտով»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ցածր միջինքաշային կարգում անպարտելի Վանես Մարտիրոսյանը ոգևորված է այն լուրերից, որ WBO կազմակերպությունը մտադիր է ստիպել աշխարհի չեմպիոն Սերգեյ Ձինզիրուկին` անցկացնելու կոչման պաշտպանության անընդմեջ երկու մենամարտ: Նշենք, որ ամերիկահայ բռնցքամարտիկն զբաղեցնում է դասակարգման ցուցակի երրորդ հորիզոնականը: Ձինզիրուկի հետ մենամարտելու առաջնահերթ իրավունքն ունեն առաջին և երկրորդ տեղերում հաստատված մարզիկները` Պոլ Ուիլյամսը և Խուլիո Սեզար Չավես կրտսերը: Սակայն նրանք կարող են հրաժարվել ուկրաինացու հետ հանդիպումից:
«Բոլորն էլ լսել են, թե ինչպես եմ ջարդել նրան ստուգողական մենամարտի ժամանակ: Պատկերացրեք, թե ինչի կլինի նրա գլխի հետ, երբ պաշտպանված չի լինի սաղավարտով: Ես հոգնել եմ այսպես կոչված չեմպիոններից, ովքեր խուսափում են հանդիպել ինձ հետ ռինգում: Բայց, իհարկե, չեն կարող մշտապես խուսափել: Կոչման համար կարող եմ մենամարտել Ձինզիրուկի հետ, կամ էլ նա կազատի չեմպիոնական գոտին: Այսպես թե այնպես, ես կտիրանամ չեմպիոնի կոչմանը»,- Վանես Մարտիրոսյանի խոսքերը մեջբերել է «Fightnews»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան