Էրդողանը պաշտոնական այցով մեկնելու է Կոսովո
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չորեքշաբթի պաշտոնական այցով մեկնելու է Կոսովո:
Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկատվության, սա առաջին այցն է վարչապետի մակարդակով, որ իրականացվում է Թուրքիայի պաշտոնատար անձանց կողմից Կոսովոյի անկախության հռչակումից ի վեր:
Երկօրյա այցի շրջանակներում Էրդողանը հանդիպելու է Կոսովոյի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի, վարչապետի ու խորհրդարանի խոսնակի հետ:
Հանդիպումներ են նախատեսված նաեւ տեղի թրքալեզու ազգությունների ներկայացուցիչների հետ: