Հանդիպել են Հայաստանի և Իրանի ոստիկանապետերը
ՀՀ ոստիկանապետ, գեներալ մայոր Ալիկ Սարգսյանը և Իրանի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Էսմայիլ Ահմադիմողադամը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Իրանի և Հայաստանի ոստիկանությունների միջև հարաբերությունների խորացմանը, ապօրինի թմրամիջոցների, ահաբեկչության, թրաֆիկինգի դեմ համատեղ պայքարին առնչվող հարցեր:
Այդ մասին տեղեկացնում է Իրանի ոստիկանական ուժերի պաշտոնական «փոլիս.իռ» կայքը:
«Հայաստանն ու Իրանն ունեն մոտ քաղաքական հարաբերություններ, մշակութային և պատմական ընդհանրություններ: Իրանի ոստիկանական ուժերը պատրաստ են Հայաստանի իրենց գործընկերների հետ համագործակցել տարբեր ոլորտներում»,-նշել է գեներալ Էսմայիլ Ահմադիմողադամը:
Հայաստանի ոստիկանապետն էլ իր հերթին նշել է, որ իրանցիներն ու հայերը ունեն պատմական խորը արմատներ, որն էլ կարող է լավ հիմք ստեղծել ընդհանուր համագործակցության համար: